Հայաստան 

Մենք չենք կարող դիմել, որ Լևոն Հայրապետյանին ազատ արձակեն. Հովիկ Աբրահամյան

analitik.am

Հայաստանի կառավարությունը փորձում է իր լիազորությունների շրջանակում օգնել հուլիսի 15-ից Մոսկվայում ձերբակալված ռուսաստանաբնակ հայ բարերար Լեւոն Հայրապետյանին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Վանաձոր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:


«Մենք գնահատում ենք Լեւոն Հայրապետյանի բարեգործությունը եւ այն, որ նա մշտապես օգնել է Արցախին: Մենք իր կողքին ենք, փորձում ենք իրեն օգնել, բայց  չենք կարող դիմել, որ նրան ազատ արձակեն»,- ասաց նա:


Անդրադառնալով իր կոշտ հայտարարությանը, թե Լեւոն Հայրապետյանը հանցանք է գործել եւ պետք է դրա համար պատասխան տա՝ վարչապետը նշեց, որ լրագրողի սխալ հարցի պատճառով է իր պատասխանն այդպիսին ստացվել. «Իմ կոշտ պատասխանն ուղղված էր լրագրողին, ոչ թե Լևոնին»:


Նշենք, որ օգոստոսի 7-ին Երեւանում երթ տեղի կունենա՝ ի պաշտպանություն հայ բարերարի:


Նույն շարքից