ԱՄՆ նախագահը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ դիմելով Ռուսաստանին, Սիրիային և Իրանին՝ կոչ անելով այդ երկրներին վերջ տալ սիրիական Իդլիբի ռմբակոծություններին:
Թրամփը նշել է, որ Իրանը ռմբակոծությանը մասնակցում է ավելի փորք մասշտաբներով՝ երեք երկրներին մեղադրելով խաղաղ բնակչությանը սպանելու մեջ:
ԱՄՆ նախագահը գրել է, որ չի հասկանում տեղի ունեցող իրադարձությունների նպատակը՝ կաչ անելով կանգ առնել:
Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Իդլիբում անօրինական զինված միավորումները շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը: