Հասարակություն 

Ազգային ժողովի մոտ ժամը 08.30-ից բողոքի ակցիա է մեկնարկել /ուղիղ միացում/

Այս պահին Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա են անում մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ավելի վաղ ՀՀ-ում գործող խոշոր շինարարական, ներմուծող և բեռնափոխադրող կազմակերպությունները հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես ասված էր.

Հունիսի 3-ին՝ ժամը 08:30-ին, ՀՀ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ պահանջելով չեղարկել անօրինական օրենքի ընդունումը ՀՀ ԱԺ-ի կողմից: Մենք բազմաթիվ անգամներ նամակներ ենք հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ ցեմենտի ներմուծման դեպքում տուրքի սահմանումը մենաշնորհային դիրք է տալու մեկ կազմակերպությանն, ինչը հանգեցնելու է ոլորտում բազմաթիվ կազմակերպությունների դուրսմղմանը, նաև իրազեկել ենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցման ժամանակ պատգամավորները չեն քվեարկել «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելուն կողմ: Առաջին ընթերցմամբ ԱԺ-ում քվեարկվելուց հետո ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ օրենքի խախտումներով ավելացվել է այդ կետը: Մենք բազմաթիվ փաստերով ցույց ենք տվել, որ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի կողմից ներկայացվում են կեղծ տվյալներ, օրենքի նախագիծը ներկայացվում փնթի ձևով՝ առանց ուսումնասիրելու իրական վիճակը, փորձ է արվում բոլոր հնարավոր ձևերով՝ այդ թվում անօրինական, ԱԺ-ում անցկացնել ցեմենտի ներմուծման վրա տուրք սահմանելու օրենքի նախագիծը: Մենք բոլորս ակտիվ աջակցել ենք հեղափոխությանը՝ հույս ունենալով, որ ապրելու ենք օրինական, ազատ և մրցունակ տնտեսություն ունեցող երկրում, հետևաբար թույլ չենք տա, որ նման մեթոդներով փորձեն նորից մեկ կազմակերպության շահը վեր դասել ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպությունների և անհատների, ինչպես նաև սպառողների շահերից և հանուն ինչ-որ մեկին մենաշնորհային դիրք տրամադրելու ԱԺ պատգամավորներն օրենքի խախտումներով օրենք ընդունեն։

Նույն շարքից