Ավտովթարի արդյունքում մահացած Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսի ավագ որդին Ինսթագրամի իր էջում նամակ է գրել հորը: Տղան լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ դա հոր հետ վերջին նկարն է:
«Այդ օրը դու, ինչպես միշտ, խորհուրդներ էիր տալիս ինձ, սակայն այսօր դու ընդմիշտ հեռացար: Սա իմ կյանքի ամենածանր օրն է: Ես միշտ հպարտանալու եմ քեզանով, հայրիկ:
Միայն մենք գիտենք, թե որքան ուժեղ ենք սիրել իրար: Ես գիտեմ, որ դու հոգ ես տանելու ինձ համար: Ես սիրում եմ քեզ հայրիկ»,-գրել է տղան:
Նշենք, որ ավտովթարը, որի արդյունքում մահացավ նաև Ռեյեսի եղբայը, նախնական տեղեկություններով, տեղի է ունեցել 237 կմ/ժ արագությամբ սլացող ավտոմեքենայի անիվի վնասվելու արդյունքում: