Հայաստան 

ՀՀ Նախագահը սերժանտ Արամ Գրիգորյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով

analitik.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սերժանտ Արամ Գրիգորյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

 

Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար զորամասի ավագ սերժանտ, պայմանագրային զինծառայող Արամ Մկրտիչի Գրիգորյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:

Նույն շարքից