Հասարակություն 

Ինչ բեռնատարներ են կանգնած Ազգային ժողովի մոտ և ինչ են պատրաստվում անել /լուսանկարներ/

Ազգային ժողովի մոտ առավոտյան ժամը 08:30-ից բողոքի ակցիա են անում մի խումբ քաղաքացիներ, ովքեր պահանջում են չեղյալ համար ցեմենտի մասին օրենքի քվեարկությունը, շարունակել քննարկումները, կամ առհասարակ օրակարգից հանել այդ օրենքը:

Հիշեցնենք, որ նշյալ օրենքի ընդունման արդյունքում ներմուծվող ցեմենտի համար սահմանվելու է 14 հազար դրամ պետական տուրք: Դրա պատճառով, ակցիայի մասնակիցների պնդմամբ, ցեմենտի գինը տոննայի մեջ 5-6 հազար դրամով բարձրանալու է:

Ազգային ժողովի մոտի այս պահին նաև բեռնատարներ կան, որենք ամեն վայրկյան պատրաստ են փակել Բաղրամյան պողոտան:

Այս պահին Ազգային ժողովի նիստում, Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի պահանջով, 20 րոպե ընդմիջում է հայտարարված:

Նույն շարքից