Տնտեսություն գլխավոր 

Իմ քայլն անցկացրեց ցեմենտի մասին օրենքը /լուսանկար/

Քիչ առաջ Ազգային ժողովը 85 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթեցրմամբ և ամբողությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Քվեարկությունից առաջ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, անդրադառնալով Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա անողներին, հայտարարեց, որ իրենք ամեն ինչ օրենքի սահմաններում են անում՝ հավելելով, որ 20 րոպե ընդմիջում էին հայտարարել, որպեսզի հանդիպեն ակցիայի մասնակիցների հետ, սակայն վերջիններս ուշացել են, հանդիպումը չի եղել: Թունյանը հայտնեց, որ քվեարկությունից հետո կհանդիպեն քաղաքացիների հետ և կհիմնավորեն որոշումը:

Ակցիայի մասնկիցները նշում են, որ իրավունք չկա օրենքը կիրառել անմիջապես, ոչ թե 6 ամիս անց, քանի որ այն վատթարացնող նորմ է:

Ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկած ընկերություններն Ազգային ժողով գնացել են բեռնատարներով և հայտարարել են, որ փակելու են փողոցը, եթե չհանդիպեն պատասխանատու պաշտոնյաների հետ:

 

 

 

 

Նույն շարքից