Քիչ առաջ Ազգային ժողովի մոտ կայանված բեռնատարները հեռացան: Բեռնատարները խորհրդարանի մոտ բերվել էին բողոքի ակցիայի շրջանակներում:
Քաղաքացիները պահանջում էին հետաձգել ցեմենտի մասին օրենքի քվեարկությունը, կամ առհասարակ ետ կանչել այդ օրենքը:
Սակայն օրենքն Ազգային ժողովում րոպեներ առաջ երկրորդ ընթերցմամբ և ամբողությամբ ընդունվեց, ինչի արդյունքում ներմուծվող ցեմենտի համար սահմանվելու է 14 հազար դրամ պետական տուրք: Այս փոփոխությունը, չնայած վատթարացնող նորմ լինելուն, ուժի մեջ է մտնելու անմիջապես, ոչ թե 6 ամիս անց:
Ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ փակելու են փողոցը: