Հասարակություն 

Բարգավաճի խմբակցության նիստում քննարկվել է Քոչարյանի մասին հայտարարությունը

Պետք է իրեն հարցնել, նա կպատասխանի, եթե խմբակցությանը վերաբերեր, ես կհայտարարեի, իսկ այս դեպքում կոռեկտ չի լինի, եթե ես պատասխանեմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հայտարարության մասին:

Հարցին, թե իրավունք ունեցել է արդյո՞ք նա նման բան հայտարարել, Ծառուկյանն ասաց, որ այսօր խմբակցության նիստ է հրավիրել, բոլորին զգուշացվել է, որ որևիցե մեկն անհատական կարծիք ասելու իրավունք չունի. «Խմբակցություն է, խմբակցությունը պետք է քննարկի և հայտարարվի ընդհանուր որոշման մասին»:

Ավելի վաղ Ղուկասյանն ազատություն էր պահանջել Ռոբերտ Քոչարյանի համար:

Նույն շարքից