Հասարակություն 

Վիճաբանություն՝ «Աշտարակի ձոր» ռեստորանում. Մասնակիցներից մեկը Փաշինյանի նախկին խոսնակ պատգամավոր Արմեն Եղոյանն է

analitik.am

Հունիսի 2-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում մի խումբ անձանց միջև։ Նշված վայր են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Լեռնիկ Օհանջանյանի, նրա ընկերոջ՝ 35-ամյա Արման Եղոյանի և նշված ռեստորանային համալիրի աշխատակից՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 35-ամյա Ռազմիկ Աբգարյանի միջև, որի ժամանակ վիճաբանության մասնակից մատուցողներից մեկը հարվածել է Լ. Օհանջանյանին, իսկ մյուս աշխատակից Ռ. Աբգարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ա. Եղոյանի հասցեին։

Վիճաբանության պատճառը եղել է սխալ գնացուցակ ներկայացնելը, ինչի համար Լ. Օհանջանյանն ու Ա. Եղոյանը գնացել են տնօրենի մոտ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, որն էլ ավարտվել է վիճաբանությամբ։

Ավելին՝ shamshyan.com

Նույն շարքից