Կրկնակի հաճելի է ընդդիմության պատգամավորին տալ դրական եզրակացություն, եռակի հաճելի է դրական եզարակցություն տալ կառավարության կողմից բացասական եզրակացություն ստացած նախագծին: Այս մասին խորհրդարանում ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը:
Գաբրիելյանի խոսքերով, այս նախագիծն արդեն երրորդ նախագիծն է, որ կառավարության կողմից բացասական եզրակացությունով է հայտնվում խորհրդարանում՝ օրենսդիրում ստանալով դրական եզրակացություն:
Նախագծով առաջարկվում է համապատասխան մարմնին 5 օր ժամանակ տալ պատգամավորի գրավեր հարցումը կամ առաջարկը և գրավոր պատասխանել նրան, եթե գրավոր հարցման մեջ տեղեկությունը տրամադրելու կամ առաջարկը քննարկելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը պատգամավորին է տրվում դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Այսինքն, եթե խնդիրը բազմաբովանդակ է, պատգամավորը պետք է տեղյակ լինի, որ դրա պատասխանը կարող է ուշանալ: Այս դեպքում 5 օրվա մեջ պատգամավորին տեղյակ են պահում, որ գրավոր պատասխանը կլինի 30 օրում՝ 5 օրից հետո:
ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքերով, կատարվելիք փոփոխությունները թույլ կտան աշխատանքներն ավելի արագ ու արդյունավետ կատարել:
