Հասարակություն 

Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, թե ինչպես պետք է լուծվի ԼՂ հակամարտությունը

Սաուդյան Արաբիայում «Իսլամական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության մասին:

Չավուշօղլուն հայտարարել է, որ հարցը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան»:

Թուրքիան ոչ առաջին անգամ է խոսում ԼՂ հակամարտության մասին մի միջոցառման ժամանակ, որի մասնակիցները միջնորդ չեն հակամարտության կարգավորման համար:

Նույն շարքից