Հասարակություն 

Մարտի 1-ի ժամանակ տուժած որոշ ոստիկաններ աջակցություն չեն ստանա

Եթե կան ոստիկաններ, ովքեր Մարտի 1-ի գործողությունների ընթացքում տուժել են, սակայն նրանց նկատմամբ եղել է քրեական հետապնդում, այսինքն նրանք կատարել են հակաօրինական գործողություն, ինչի պատճառով ենթարկվել են քրեական հետապնդման, այս օրենքով աջակցություն չեն ստանա: Եթե կա ոստիկան, ում նկատմամբ քննությունը շարունակվում է, նա կարող է ստանալ աջակցություն, եթե քրեական հետապնդումը դադարեցվի, կամ դատարանը նրան անմեղ ճանաչվի: Այս մասին խորհրդարանում Մարտի 1-ի ժամանակ տուժածներին աջակցություն տրամադրելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Նախագծի հեղինակներն են ԱԺ փոխխոսնակներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը: Դրանով աջակցություն տրամադրվելու է հայտնի  իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:

Նույն շարքից