Եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի գործը, Նիկոլ Փաշինյանը դատարանները շրջափակելու կոչ չէր անի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Զարուհի Փոստանջյանը, ում խոսքերով, վարչապետը որպես հետևանք փորձում է դիմել ծայրահեղ միջոցների:
ԵԾ նախագահը հայտարարեց, որ քաղաքացիները մեկ տարի է բողոքում են դատական համակարգից, սակայն արձագանք չի եղել, իսկ այս դեպքում վարչապետ Փաշինյանը նման կոչ արեց, քանի որ որոշումը չի գոհացրել իրեն:
Փոստանջյանը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք այդ կոչով ինչ-որ հարց լուծվեց: Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանի հարցին, դա հարցը չի լուծում, պետք է են համակարգային փոփոխություններ. «Սերժ Սարգսյան էլ մեկ տարի առաջ հեռացավ, բայց իրականում շուրջ 30 տարի գործած ռեժիմը շարունակում է գործել»:
Փոստանջյանը կարծում է, որ այսօրվա իշխանությունները համակարգային փոփոխություններ չեն անում, այլ ընդամենը տեսարաններ է ապահովվում:
Նախկին պատգամավորը հիշեցրեց, որ դեռ անցած տարի օգոստոսին Փաշինյանը հայտարարել է է Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտման մասին, սակայն իրականում դա այդպես չէ:
Փոստանջյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք էր մեկուսացնել Քոչարյանին և դա անել հենց այնպիսի գործով, որպեսզի այլ անձինք, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, չմեղադրվեն: