Հասարակություն 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է անօրինական որոշում․ ահազանգում են բնակիչները

Այսօր` հունիսի 3-ին, Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 76 հասցեում մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել:

Բանն այն է, որ 2016 թվականին գործարար Վահան Բեգոյանը Երևանի քաղաքապետարանից ստացել է շինթույլտվություն՝ այդ տարածքում կառուցապատման աշխատանքներ կատարելու համար, որտեղ տեղակայված է 6 շենքերը սնող ջրերի պոմպակայանը:

Գործարարի փաստաբանի խոսքերով, այդ տարածքն օրինական ճանապարհով սեփականաշնորհվել է, և ըստ պայմագրի, ջրի պոմպակայանը, որը տեղակայված է տվյալ տարածքում՝ պետք է տարհանվի, և կառուցվի մեկ այլ պոմպակայան այլ վայրում:

Իրենց հերթին քաղաքացիները նշում են, որ դեռևս 2017 թվականին հայցով դիմել են դատարան և փորձել են ներկայացնել գործարարի և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի ապօրինությունը: Բնակիչները նշում են նաև, որ ներկայումս քաղաքապետարանն անարձագանք է թողել իրենց նամակներն ու դիմումները:

Քաղաքացիները պահանջում են, որ քաղաքապետարանը վերանայի կնքված պայմանագիրը, որն իրենց կարծիքով կնքվել է կասկածելի պայմաններում և ապօրինի կերպով: Բնակիչներին պետական բոլոր կառույցներում նույն եզրակացությունն են տվել՝ համայնքային սեփականություն համարվող ջրամատակարարման պոմպակայանը որևէ օրենքով չէր կարելի տալ քաղաքացու, հետևապես ժամանակին Երևանի քաղաքապետն ընդունել է անօրինական որոշում:

Հավելենք, որ Էրեբունի վարչական շրջանից հրաժարվեցին մեկնաբանություններ անել այս հարց վերաբերյալ:

Նույն շարքից