Վեթթինգն այնպիսի մեխանիզմ է, որը պետք է անընդհատ կիրառվի: Նիկոլ Փաշինյանը պետք է իրենից սկսի, իր ընտանիքի անդամներից: Սակայն նա դա չի ցանկանում անել, ուղղակի դրվագային է անում՝ որոշելով դա անել միայն դատավորների նկատմամբ՝ չունենալով կառուցակարգեր, օրենսդրություն և ժամանակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
Փոստանջյանի խոսքերով, եթե մենք հիմա անցնում ենք այդ ժամանակով, պետք է ունենանք օրենսդրություն, մասնագիտական ապահովում:
Նախկին պատգամավորը նաև ասաց, որ այս պահին որոշ մեխանիզմներ կան վեթթինգի հետ կապված: Խոսքը մանսվարապես վերաբերում է հաշվետվություններին, հայտարարագրերին և այլն. «Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում իր նկատմամբ վեթթինգ կիրառել: Նա օգտագործում է Սերժ Սարգսյանի կեղծված սահմանադրությունը: Նրա տիկինը չի մերժում մեր պետությունից ու հանրությունից գողացված միջոցները: Նրանք գործարք ունեն Սերժ Սարգսյանի հետ: Այդ մասով չեն ցանակնում զտման, վեթթինգի գործընթաց անցկացնել»:
Փոստանջյանը նաև ասաց, որ վեթթինգը և առհասարակի քննությունները պետք է սկսել Անկախ Հայաստանի հենց առաջին օրվանից, սակայն Փաշինյանը չի խոսում 90-ակաների մասին: