Նրանք ասում են, որ Դավիթն իրենց ընկերն է, սակայն, չգիտես, թե ինչում, նրան ուղարկում էին անարդար դատարան, որպեսզի այդ դատարանը որոշում կայացնի: Այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ նրանք երևի իրար մեջ ինչ-որ խնդիրներ ունեն, իսկ մնացած մանրամասները պետք է Սանասարյանին հրավիրել և հարցերը նրան ուղղել:
Նախկին պատգամավորը նշեց, որ ինքը Դավիթին ճանաչում է որպես դրական մարդու, իսկ գործի մասին չի կարող խոսել, քանի որ նյութերին ծանոթ չէ: