Հայաստան 

Հայաստանն ու Արցախն աշխարհի համար ավելի ընդունելի են, քան Ադրբեջանը.Ազատ Արշակյան

Չնայած Ռուսաստանը ներկայում զբաղված է այլ խնդիրներով, սակայն այն պարտավոր է մեղմել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկա ճգնաժամը: Այս մասին օգոստոսի 7-ի կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը:


Նրա համոզմամբ, որպես տարածաշրջանային գերտերություն՝ Ռուսաստանը պետք է ապահովի տարածաշրջանի փոքր պետությունների կայունությունն ու անվտանգությունը: «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը պետք է հետաձգվի այնքան ժամանակ, մինչեւ Ռուսաստանն ինքը կարողանա իր դերը խաղալ այս տարածաշրջանում»,- կարծիք հայտնեց Արշակյանը:


Նա, միաժամանակ, ընդգծեց, որ Հայաստանն ու Արցախն աշխարհի համար ավելի ընդունելի են իրենց արժեհամակարգով եւ ժողովրդավարությամբ, քան Ադրբեջանը: «Մենք, որպես իմպերիալիզմի զոհ, իրավունք ունենք փոխել ստատուս-քվոն: Մենք պաշտպանում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ կարող ենք փոփոխություններ մտցնել ստատուս-քվոյում»,- ամփոփեց Ազատ Արշակյանը:

Նույն շարքից