Այս պահին «ՎԵՏՕ» շարժումն ակցիա է իրականացնում Սորոսի գրասենյակ անունով հայտնի գրասենյակի մոտ: Իրավիճակը խիստ լարված է:
«ՎԵՏՕ» շարժման համահիմնադիր Անի Հովհաննիսյանի խոսքերով, որևէ բացատրություն չի տրվում, թե ինչու չի կարելի ակցիա իրականացնել Սորոսի գրասենյակի դիմաց՝ հաշվի առնելով այն, որ վերջին մեկ տարում տարբեր հիմնարկներ են փակվել, այդ թվում դատարանները, Ազգային ժողովը, ոստիկանությունը որևէ բան չի արել, բայց չի կարելի փակել Սորոսի գրասենյակ տանող ճանապարհը:
Հովհաննիսյանը հայտնում է, որ Սորոսի գրասենյակի անունով հայտնի գրասենյակի մոտ մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացվել, կան կարմիր բերետավորներ, որոշ տեղեկություններով կենտրոնացվել են նաև ոստիկանության ներքին զորքերի ուժեր:
Հովհաննիսյանը կոչ է անում բոլորին միանալ իրենց՝ հավելելով, որ իշխանության մոլեռանդ վերաբերմունքը Սորոսի գրասենյակի նկատմամբ հերթական անգամ փաստում է այն պնդումը, որ այսօր Հայաստանը փաստացի կառավարվում է հենց այդ գրասենյակից: