Հայաստան Տնտեսություն 

Հայաստանն արդեն պայմանավորվել է եվրասիական ինտեգրման շուրջ. Կարեն Ճշմարիտյան

Հայաստանը Եվրասիական միության տնտեսական ինտեգրման հետ կապված բոլոր էական հարցերը համաձայնեցրել է: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի  նախարար Կարեն Ճշմարիտյանը: Բոլոր օրակարգային բովանդակային հարցերն արդեն քննարկվել են: «Գործընկեր-երկրների կողմից նոր առաջարկություններ չկան», - ընդգծեց Ճշմարիտյանը:


Հարցին՝ Հայաստանը ե՞րբ պատրաստ կլինի միանալ Եվրասիական միությանը եւ գործընթանցը, արդյոք, հնարավո՞ր է ձգձգվի, նախարարը հայտարարեց. «Բանակցությունները սովորական հունով են ընթանում: Մենք ասել ենք հոկտեմբերին, նշանակում է կլինի հոկտեմբերին»:

 

Կարեն Ճշմարիտյանը խոսեց նաև ՌԴ դեմ կիրառվող  պատժամիջոցների մասին, նշելով, որ պետք չէ հապճեպ եզրահանգումներ կատարել այն հարցի շուրջ, որ Արեւմուտքի պատժամիջոցները ՌԴ դեմ կազդեն Հայաստանի տնտեսության վրա: Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է հասկանալ պատժամիջոցների սահմանն ու դրանց խորությունը:

 

«Դրանք լինում են երկարաժամկետ, լինում են նաեւ ժամանակավոր եւ նրանց պայմանները կարող են մի հասցեատիրոջից կերպափոխվել մեկ այլ հասցեատիրոջ: Ուստի կոչ եմ անում, որպեսզի ոչ մասնագետները չշտապեն եզրահանգումներ կատարել եւ խուճապի մատնվեն», - հայտարարել է Ճշմարիտյանը:

 

Նա նկատեց, որ ցանկացած հարց երկու կողմ ունի, եւ պատժամիջոցները կարող են ազդել ոչ միայն Ռուսաստանի վրա, այլ նաեւ անդրադարձվել այլ երկրի վրա: «Ուստի միանշանակ հանգումներ կատարելը, կարծում են, պրոֆեսիոնալ չէ», - ասաց նախարարը:


Նույն շարքից