«Սորոսի» գրասենյակի մոտ շարունակվում է «ՎԵՏՕ» շարժման բողոքի ակցիան Բաց հասարակությունների հիմնադրամի հայաստանյան գրասենյակի դեմ: Ակցիայի մասնակիցները պարբերաբար փորձում են ճեղքել ոստիկանական պատնեշը և մոտենալ «Սորոսի» գրասենյակին, սակայն փորձերն ապարդյուն են:
Քիչ առաջ ոստիկանական պատնեշի հետ հերթական «փոքրիկ մենամարտից» հետո ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը նշեց, որ պերեկուր է հայտարարում: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պայքարը շարունակվելու է, մնալու են գրասենյակի մոտ:
Մալյանը կատակով նշեց, որ ոստիկանական պատնեշը ճեղքելու փորձերը հնարավորություն են տալիս զբաղվել ազգային կոխ ըմբշամարտով՝ հավելելով, որ ծխելը պետք է թարգել: Նա նաև կոչ արեց բոլոր մարզիկներին միանալ իրենց պայքարին: