Այսօր՝ հունիսի 3-ին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով այն մասին, թե ինչպես լեզու գտավ «սիրու ու թավիշի» հետ՝ հաշվի առնելով այն, որ ինքը քիչ պաշտոնյաներից է, ովքեր մնացին իշխանափոխութունից հետո, ասաց, որ լեզու գտնելու տրամադրություն ու վարքագիծ չունի. «Ես իմ աշխատանքը կատարում եմ նորմալ և պրոֆեսիոնալ»:
Ջավադյանը նշեց, որ ԿԲ-ի թիմի շնորհիվ ապահովվել է և ապահովվելու է գների և ֆինանսական կայունությունը. «Ես խնդիր չունեմ, երբեք չեմ կառչել իմ պաշտոնին: Դեռ մեկ տարի կա մինչև պաշտոնավարման ժամկետի վերջ»: