Հասարակություն 

Նույն օրը կապույտ մազերով աղջիկը հրապարակեց Ադրբեջանի դրոշի հետ իր նկարը. Նարեկ Մալյան /լուսանկար/

Ես ենթադրում էի, որ Լարիսա Մինասյանը կհավաքի իր ամբողջ քաչությունն ու կգա ինձ հետ բանավեճի, բայց քանի որ դա չեղավ, մի փաստ հնչեցնեմ: Այս մասին «Սորոսի» գրասենյակի մոտ «ՎԵՏՕ» շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը:

«Սորոսի» գրասենյակի մոտ շարունակվում է «ՎԵՏՕ» շարժման բողոքի ակցիան Բաց հասարակությունների հիմնադրամի հայաստանյան գրասենյակի դեմ: Ակցիայի մասնակիցները պարբերաբար փորձում են ճեղքել ոստիկանական պատնեշը և մոտենալ «Սորոսի» գրասենյակին, սակայն փորձերն ապարդյուն են:

Մալյանը նշեց, որ հունվարի 8-ին Արթուր Սաքունցն ավելի քան 100 հազար դոլարի հասնող գրանտ է ստացել «Սորոսի» հիմնադրամից հայ-ադրբեջանական խաղաղասիրական քարոզ իրականացնելու համար. «Նույն օրը հայտնի կապույտ մզերով աղջիկը հետաքրքրիր զուգադիպությամբ հրապարակում է իր լուսանկարն Ադրբեջանի դրոշի հետ: Հետևությունները թողնում եմ ձեզ»:

Ապա ակցիայի մասնակիցները այսօրվա մեջ արդեն 3-րդ անգամ փորձեցին ճեղքել ոստիկանական պատը և մոտենալ «Սորոսի» գրասենյակին ու ցույց անել, սակայն փորձը կրկին անօգուտ էր:

Մալյանը մի քանի անգամ նշեց, որ պետք է որևէ վիրավորական արտահայտություն չլինի ոստիկանության հասցեին:

Նույն շարքից