Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի հետ գտնվում է Տավուշի մարզում: Նա առաջինն այցելել է Բարեկամավան համայնք, որի ուղղությամբ հակառակորդը հաճախ է կրակում, իսկ ապա՝ Կոթի: Նախարարը հանդիպել է գյուղացիներին և զրուցել նրանց հետ: Վերջիններս կիսվել են իրենց հոգսերով ու խնդիրներով, խնդրել ինչ-որ բանով օգնել իրենց: