Հասարակություն 

«Իմ քայլի պատգամավորը Հայ առաքելական եկեղեցու դեմ գիտական մի ամբողջ աշխատություն ունի»

Սորոսի հիմնադրամը տարիներ շարունակ Հայաստանում հավաքագրել է ամենաստոր և ամեն ինչի ընդունակ քաղաքացիներին, ամենատականք խավին, ովքեր չունեն հայրենիքի զգացում, նրանց տերը Սորոսն ու ամերիկյան դոլարներն են: Նրանք փողի դիմաց պատրաստ են ամեն ինչի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նարեկ Մալյանը:

Մալյանը մասնավորապես խոսեց իրավապահ համակարգը, ոստիկանությունը, դատական համակարգը, պետական բոլոր կառույցները վարկաբեկելու մասին. «Նրանք առաջացրել են հայաստանցի-արցախցի բաժանումը: Խոսքը մասնավորապես այն կապտամազիկի հետ կապված միջադեպի մասին է: Վերջին շրջանում բավական շատ ակտիվացել են «խաղաղասիրական» կոչերը, ինչը պատերազմող երկրում հավասար է դավաճանության, ստոր ներքին պառակտման»:

«Սորոսի» գրասենյակի մոտ շարունակվում է «ՎԵՏՕ» շարժման բողոքի ակցիան Բաց հասարակությունների հիմնադրամի հայաստանյան գրասենյակի դեմ: Ակցիայի մասնակիցները պարբերաբար փորձում են ճեղքել ոստիկանական պատնեշը և մոտենալ «Սորոսի» գրասենյակին, սակայն փորձերն ապարդյուն են:

Մալյանը նշեց, որ մեծ արշավ է իրականացվել հայ եկեղեցու դեմ. «Օրինակ Իմ քայլի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ գիտական մի ամբողջ աշխատություն ունի գրած: Ի դեպ, նա հավակնում է դառնալ ԵՊՀ ռեկտոր»:

Ակցիայի կազմակերպիչ Մալյանը հայտարարեց, որ վարկաբեկվել է բանակը, ինչը տեղի է ունեցել անընդհատ կեղծ լուրեր տարածելու միջոցով. Դրա փոխարեն քարոզվել է մարդապասնը: {ոսքը մասնավորապես վերաբերում է Մհեր Ենոքյանին ու նրա կնո5ը՝ Զարուհի Մեջլումյանին»:

Նույն շարքից