Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորը ցանկանում է արգելել հոգեկան խնդիրներ ունեցողներին պատգամավոր դառնալ

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը օրենսդրական նախաձեռնություն է դնելու շրջանառության մեջ, որով կարգելվի հոգեկան խնդիրներ ունեցողներին պատգամավոր դառնալ:

Լրագրողների հետ զրույցում իշխանական պատգամավորը նշեց, որ մարդկանց կողմից քվե է ստացել ու պարտավոր է առաջիկա 5 տարում անել այնպիսի փոփոխություններ, որ 5 տարի հետո ՀՀ-ն ունենա էլ ավելի լավ ԱԺ և կառավարություն. «Դրա համար անհրաժեշտ բոլոր թեկուզ ցավոտ փոփոխությունները ես պատրաստ եմ նախաձեռնել ու առաջնորդել՝ անկախ հնարավոր արձագանքից: Մենք այստեղ ենք եկել երբեմն նաև հեղափոխական ռեֆորմներ անելու համար: Դրանցից մեկը համարում եմ դա: Գոյություն ունեն պաշտոններ, որոնց մասով որոշակի հիվանդությունների դեպքում մարդն անգործունակ է ճանաչվում ու չի կարող աշխատել դատախազ, դատավոր, ուսուցիչ: Եթե այդ պաշտոնների դեպքում նման դրույթ կա, ինչո՞ւ չի կարող նման բան լինել օրենսդիր մարմնում»:

Նախագիծը պատրաստվում է:

Նախագծով պատգամավորները պետք է ունենան բարձրագույն կրթություն ու չունենան կոնկրետ հոգեկան խնդիրներ:

Պատգամավորը նաև ափսոսում է, որ օրենքը հետադարձ ուժ ունենալ չի կարող՝ նշելով, որ այդ դեպքում անակնկալներ կլինեին:

Պողոսյանը նաև հայտարարեց, որ պատրաստ է առաջինն ինքն անցնել համապատասխան ստուգումը:

Նույն շարքից