Հայաստան 

Սահմանում համեմատաբար հանգիստ է, Չինարիում ենք՝ զինվորների կողքին . Ազատամարտիկ

«Մենք մեր զինվորների կողքին ենք, ոչ միայն այս օրերիս, մինչև հիմա էլ տարբեր միջոցառումներ ենք իրականացրել, որ զինվորների մարտական ոգին բարձր մնա»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հ/կ-ի նախագահ Յուրի Միքայելյանը՝ հավելելով, որ այժմ էլ զինվորի ու հայկական բանակի կողքին են:



«Այս օրերին էլ զինվորի մարտական ոգին շատ է բարձրանում: Մենք, որ զինվորի կողքին կանգնում ենք, զինվորն ասում է՝ ոնց որ տանը լինենք: Հիմա սահմանում համեմատաբար հանգիստ է, Չինարիում ենք՝ սահմանին, զինվորների կողքին»,- ասել է Յուրի Միքայելյանը և ցավ հայտնել, որ երեկ Չինարիի բնակիչներից մեկն անզգուշաբար անցել էր սահմանը և գերի ընկել ադրբեջանցիներին:

Նույն շարքից