Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն օգոստոսի 8-ին ընդունեց եզդիական համայնքային կառույցների ներկայացուցիչներին։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հայաստանի եզդիների ներկայացուցիչները փոխնախարար Քոչարյանին ներկայացրեցին իրենց մտահոգությունները` կապված Իրաքում իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների վիճակի եւ ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ։
Փոխնախարար Քոչարյանը, ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները, նշեց, որ միջազգային տարբեր ատյաններում Հայաստանը շարունակելու է բարձրաձայնել եւ Իրաքում, եւ, ընդհանրապես, Մերձավոր Արեւելքում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնությունները վերջ դնելու անհրաժեշտության մասին եւ այդ նպատակով օգտագործելու է իր բոլոր հնարավորությունները: