Հասարակություն գլխավոր 

Նիկոլ Փաշինյանի պարը բարկացրել է ադրբեջանցիներին. ապրիլյան մարտերի կրկնությամբ են սպառնում

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլշան Մուսաևը հայտարարել է, թե ինչ-որ պահի Բաքուն կարող է կրկնել ապրիլյան մարտերը, քանի որ Հայաստանում չկա կայուն իշխանությունը: Այս մասին փոխանցում է Ռուսարմինֆոն:

Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո սադրանքներ են տեղի ունեցել Ադրբեջանի դեմ, որոնցից մեկն էլ ՀՀ վարչապետի կողմից Արցախում պարելն է:

Իր հերթին «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության պատգամավոր Սահիբա Գաֆարովան կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ նպատակ ունենալով փոխել ստատուս քվոն:

Նրա խոսքերով, եթե Փաշինյանը չհասկանա «իր սխալը», լուրջ խնդիրներ կունենա:

Նույն շարքից