Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով օգոստոսի 8-ին ԱԻ նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ:
Նշանակումներն արվել են ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն եւ Ավան բաժիններում, ՓՈՒՎ կարեւորագույն օբյեկտների պահպանության եւ ՀՊ բաժնում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաեւ Արմավիրի, Շիրակի եւ Արագածոտնի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներում, իսկ փ/ծ մայոր Հերմինե Նավասարդյանը նշանակվել է Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի բաժնի պետ: