Առաջարկվում է այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 18:00-ից մինչև 20:00-ն անցկացնել ԱԺ լրացուցիչ նիստ, քանի որ հարցերը շատ են: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը նշեց, որ կա դեռ 8 հարց և դրա համար է անհրաժեշտ լրացուցիչ նիստ հրավիրել:
Առաջարկությունն ընդունվեց ձայների 80 կողմ 8 դեմ 4 ձեռնպահ հարաբերակցությամբ: Դեմ քվեարկողներն Իմ քայլը խմբակցությունից էին:

Խորհրդարանը շարունակում է քննարկել ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
Անհայտ պատճառներով խորհրդարանում չի գտնվում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով այս բացակայության մասին, հայտարարեց, որ դա արհամարհական վերաբերմունք է Ազգային ժողովի նկատմամբ:
Մարուքյանի բարձրացրած հարցը Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի սրտով էր: Նա ևս հայտարարեց, որ դա վիրավորական է:
Մինչ պատգամավորները խոսում էին Ջավադյանի բացակայության մասին, նա հասցրեց մտնել նիստերի դահլիճ: