Ազգային ժողովում շարունակում են քննարկել ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Քննարկումն անցնում է Լուսավոր Հայաստանի և Իմ քայլի պատգամավորների միջև փոխհրաձգություններով:
Նախ Լուսավոր Հայաստանից Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ ուսումնասիրել է ժամանակին ընդդիմադիր լրագրողներ Բաբկեն Թունյանի և Հայկ Գևորգյանի հոդվածներ, որոնցով վերջիններս քննադադել են ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ նշելով, որ հիմա նրանք դա չեն անում, քանի որ կաշկանդված են:
Իր հերթին Թունյանը նշեց, որ կաշկանդվածություն չկա և եթե քննադության առիթ լին, ինքը դա կանի: Թունյանը նաև նշեց, թե ուրախ է, որ իր հոդվածները կարդում են: Նրա խոսքերով, իրենց համար այս կամ այն պաշտոնյայի ծառայություններից հրաժարվելու համար բավարար հիմք չէ այն, որ տվյալ պաշտոնյան աշխատել է նախկին իշխանությունների օրոք: Իշխանական պատգամավորը հավելեց, որ օրինակ Լուսավոր Հայաստանի պատգամավոր Արկադի Խաչատրյանը, ում ինքը հարգում է, 2003-15 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում և բավականին բարձր պաշտոն է զբաղեցրել, 2015-18 թվականներին եղել է ԿԲ խորհրդի անդամ, 2018-19 թվականներին՝ ԿԲ նախագահի խորհրդական: Թունյանի խոսքերով, եթե նախկին իշխանությունների օրոք աշխատելու փաստը բավարար է պաշտոնյայի ծառայություններից հրաժարվելու համար, պետք է Խաչատրյանը ԼՀԿ-ից պատգամավոր չլիներ, սակայն հիմա նա պատգամավոր է, ինչի համար ինքը շատ ուրախ է:

ԼՀԿ-ից Արմեն Եղիազարյանը, պատասխանելով Թունյանին, նշեց, որ իրենք անձանց վրա չեն կենտրոնանում՝ հայտարարելով, որ նույն Թունյանի կայքը ժամանակին գիշեր-ցերեկ գովերգվել է Կարեն կարապետյանի ղեկավարումը:
