«Հրապարակը»-ը գրում է.
«Արթուր Բաղդասարյանն ընդդիմության գիրկը վերադառնալուց հետո լրջորեն լծվել է իրեն պատկանող «Երևան TV»-ի ռեստավրացիայի գործին: Նա մեծ փողեր է դրել, որպեսզի նոր եթերաշրջանով «բում» անի, և կուսակցության ընդդիմադիր պրոպագանդան գլուխ բերվի:
Գեղեցիկ ու բարձր ստանդարտների տաղավարներ են սարքել, ոլորտային «դեպարտամենտներ» ստեղծել, որոնք ղեկավարելու են կուսակցականները: Սակայն մեծ ջանքեր են գործադրում դրսից կշիռ ունեցող մարդկանց, լրագրողների հրավիրելու համար: Արդեն գրել ենք, որ նման առաջարկ է արվել հրապարակախոս Կարինե Հակոբյանին: Երեկ տեղեկացանք, որ Հակոբյանն ընդունել է առաջարկը և ղեկավարելու է հասարակական-իրավական ոլորտը: Նա վստահեցրեց, որ նպատակը ազատ, անաչառ ու պրոֆեսիոնալ հաղորդումներ պատրաստելն է:
Սեպտեմբերից՝ նոր եթերաշրջանի մեկնարկից հետո տեսանելի կլինի տկն Հակոբյանի աշխատանքը: Սակայն ոչ բոլորն են համաձայնում իրենց անունը կապել ՕԵԿ-ի հեղինակազրկված անվան հետ, և շատերը մերժում են համագործակցության առաջարկները: Իսկ նախօրեին ՕԵԿ-ը դատական կարգով շահել է Ագրարային համալսարանի հետ ունեցած վեճը և ինքն է տնօրինելու համալսարանի և կուսակցության գրասենյակի միջև ընկած վիճելի տարածքը»: