Դատախազությունը պաշտոնական տեղեկություն չունի այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդին՝ Նարեկ Սարգսյանը, ով գտնվում է Պրահայում, արտահանձնվելու է Հայաստան, ինչի մասին որոշումը չեղական իշխանություններն արդեն կայացրել են:
Ավելի վաղ նախ սոցկայքերում, ապա նաև լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե Սարգսյանը, ում արտահանձնման գործընթացը ձգձգվում է, արդեն կես ոտքով Հայաստանում է:
Թե որն է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին ինֆորմացիայի աղբյուրը բարդ է ասել, սակայն երեկ նմանատիպ տեղեկություն տարածվեց նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մասով: Նախ հայտնվեց, որ ռուսական իշխանությունները նրան կեցության իրավունք են տվել, ապա նշվեց, որ նա ազատ է արձակվել, սակայն պարզվեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունն այս մասով որևէ պաշտոնական գրություն չունի: