Հայաստան 

Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը մեկնել են Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ Ազգային ժողովի և կառավարության մի խումբ անդամներ:

 

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Հայաստանի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև սահմաններում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն կողմնակից են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, միևնույն ժամանակ հարկ եղած դեպքում միասին կպաշտպանեն հայկական երկու պետությունների անկախությունն ու անվտանգությունը, հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը:

 

Պատվիրակության հետ Արցախ է մեկնել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նույն շարքից