Բարի օր Հասարակություն 

24news-ի գլխավոր խմբագիրը՝ լրագրողի ոչ կոռեկտ պահվածքի մասին

analitik.am

24news-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քանի որ առավոտից մի քանի լրատվամիջոցներ անդրադարձել են 24News-ի հետ համագործակցությունը դադարեցրած լրագրողի հետ կապված պատմությանը, ուզում եմ ասել առաջին ու վերջին անգամ հետևյալը:

1. Լրագրողը երբեք չպետք է դառնա քաղաքական ակտիվիստ: Որ պահին լրագրողը վեր է ածվում քաղաքական ակտիվիստի, դադարում է ծառայել իր մասնագիտությանը:

2. Ամենասարսափելին այն է, որ լրագրողն իր մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ անցնում է կոռեկտության սահմանները և սկսում հեգնել կամ անձնական վիրավորանքներ հասցնել:

3. Անկախ դիմացինի նկատմամբ անձնական վերաբերմունքից, լրագրողն իրավունք չունի իր սուբյեկտիվ կարծիքը դարձնել մասնագիտական պարտականությունները կատարելու հիմնական մոտիվ:

Հ.Գ. Այս թեմայով այլ մեկնաբանություն չեմ տալիս և չեմ էլ տալու:

 

Նույն շարքից