Հայաստան 

Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կկայանա վա՞ղը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովն իր Թվիթերյան էջում հաղորդագրություն է թողել՝ հայտնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն վաղը՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
Ըստ նրա՝ այսօր կկայանա Պուտին - Ալիև երկկողմ հանդիպում, որի ժամանակ կքննարկվեն համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2013 թվականի նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում:

Նույն շարքից