Հասարակություն 

Սերժ Սարգսյանը կարող է հրավիրվել Ազգային ժողով

Քննելու ենք հասարակությանը հուզող բոլոր հարցերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ խոսելով ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի օրակարգի մասին:

Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք հանձնաժողով հրավիրել նաև ապրիլյանի ժամանակ Հայաստանի գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին, նշեց, որ որևէ անձի հրավիրելու մասով կաշկանդվածություն չունեն՝ անկախ ներկա կամ նախկին լինելուց: Եթե անհրաժեշտություն առաջանա Սերժ Սարգսյանին հրավիրել, կհրավիրեն:

Պաշտոնյաները, ովքեր կհրաժարվեն ներկայանալ հանձնաժողով, չեն կարողանա դա անել, քանի որ կունենան ներկայանալու պարտավորություն:

Իշխանական պատգամավորը նաև չբացառեց, որ պաշտոնյաներ կարող են հրավիրվել Արցախից:

Նույն շարքից