Հասարակություն 

Ավստրալացի հայտնի դերասանը հայտնել է կինոյից հեռանալու մասին

Ավստրալացի դերասան Քրիս Հեմսֆորթը հայտարարել է կինոյից հեռանալու մասին, փոխանցում է Mirror-ը:

35-ամյա դերասանը նշել է, որ ցանկանում է ժամանակը նվիրել կնոջը՝ 43-ամյա Էլզա Պատակիին, և երեխաներին, որոնք, Քրիսի խոսքերով, կարևոր տարիքում են գտնվում և պետք է ավելի հաճախ լինել նրանց հետ:

Դերասանը նշել է, որ կինոյից հեռանում է առնվազն մինչև 2019 թվականի վերջ:

Հավելենք, որ Քրիս Հեմսֆորթը հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Վրիժառուները» և «Թորը»:

Նույն շարքից