Հայաստան 

Բակո Սահակյանն ընդունել է Հովիկ Աբրահամյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ Ազգային ժողովի և կառավարության մի խումբ անդամներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Քննարկվել են Արցախի և Հայաստանի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:


Հատուկ ուշադրություն է դարձվել նաև սահմաններում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն կողմնակից են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, միևնույն ժամանակ հարկ եղած դեպքում միասին կպաշտպանեն հայկական երկու պետությունների անկախությունն ու անվտանգությունը, հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը:


Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից