Այսօր՝ հունիսի 4-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իշխանությունները գոհ են նախարարության աշխատանքից, նշել է՝ եթե ինքը հիմա ծառայում է, աշխատում է որպես Արդարադատության նախարար, նշանակում է, որ կառավարությունը գոհ է իր աշխատանքից:
Ինչ վերաբերում է ԲԴԽ-ն ցրելու մասին խոսակցություններին, Զեյնալյանը հայտարարել է, որ օրենքով խորհուրդը լուծարել ու հնարավորություն չի տեսնում, օրենսդրական նման հիմք այս պահին չկա: