Հասարակություն 

Հրապարակվել է Ռուսաստանում նախկին հատուկջոկատայինի սպանության գործով անցնող կասկածյալներից մեկի հարցաքննության տեսանյութը

Ռուսաստանի քննչական կոմիտեն հրապարակել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվողներից մեկի հարցաքննության տեսանյութը:

Տեսանյութում երևացող տղամարդը միայն իր ծննդյան թիվն է ասում ու լռում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոչ պաշտոնական տեղեկություններով ենթադրյալ մարդասպանը հայ է՝ Գրիգոր Օհանյանը, ով տեղի բարերից մեկի սեփականատերն է: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ սպանության հաջորդ օրը Օհանյանը մեկնել է Երևան: Որոշ տեղեկություններով, սպանության ելքով պատմության մեջ այլ հայեր ևս կան:

Սիրիայում մարտական գործողություններին մասնակցած նախկին հատուկջոկատայինը սպանվեց հունիսի 1-ին: Նա փորձել է հանդարտեցնել ծեծկռտուքի մասնակիցներին, ինչի արդյունքում դանակահարվել է և տեղում մահացել:

Տեսանյութը՝ այստեղ

Նույն շարքից