Այսօր՝ հունիսի 4-ին, խորհրդարանում, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանին, ով հայտարարել էր, որ Թունյանը ժամանակին իր կայքով գիշեր-ցերեկ գովերգում էր վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարումը, նշեց, որ ինքը որևէ մեկին չի գովերգել, լավին լավ է ասել, վատին՝ վատ՝ հավելելով, որ նույնկերպ էլ շարունակելու է:
Թունյանը նաև դիմեց ԼՀԿ խմբակցթության ղեկավար Էդմոն Մարուքյանին. «Մարուքյանը ելույթի ժամանակ ցածր կամ բարձր ասում է՝ «էս ի՞նչ ա ասում, էս ի՞նչ ա խոսում»: Հույս ունեմ, որ պարոն Մարուքյանի կրթությունն ու փորձը բավարարում են հասկանալու համար, թե ինչ եմ ասում, եթե չի բավարարում, կարող եմ լրացուցիչ պարզաբանել»: