Այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, խոսելով Սահմանդրական դատարանի անդամի թափուր տեղի համար փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրման և մասնավորապես այն տեսակետի մասին, որ նախագահի ինստիտուտի վրա ճնշում է եղել, նշել է, որ ինստիտուտները կարող են միմյանց նկատմամբ ազդեցություն ունենալ տարբեր դրսևորումներով, այն փափուկ է և իրավաչափ, հարիր է քաղաքական մշակույթին, եթե այդպիսին գնահատվում է չքվեարկելը կամ դեմ քվեարկելը:
Հարցին, թե դա եղել է քաղաքակա՞ն որոշում, Զեյնալյանը հայտարարել է. «Իհարկե քաղաքական որոշում է, իրավաքաղաքական է, անշուշտ քաղաքական է, չի կարող քաղաքական չլինել:
Զեյնալյանը նշել է, որ Վահե Գրիգորյանին ճանաչում է. «Նա իրավունքի կատեգորիաներով մտածող անձնավորություն է: Կարծում եմ, որ անաչառ է ու կաշկանդված չէ որևէ կարգավիճակով: Լավագույն իրավաբաններից մեկն է»:
Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանի արտահանձնմանը և հարցին, թե ինչու այն այսքան ձգձգվեց, Զեյնալյանը պարզաբանել է, որ արտահանձնումը տեղի է ունենում միջազգային պայմանգրի շրջանակներում. «Այն ընթացակարգերը, որոնք տեղի են ունեցել, դժվար թե հնարավոր լիներ իրականացնել այդ ժամանակից ավելի վաղ»:
Զեյնալյանը տեղեկություններ չունի այն մասին, որ Ռուսաստանը ժամանակավոր կեցության իրավունք է տվել Միհրան Պողոսյանին, դրա համար չի կարող մեկնաբանել այն»: