Հասարակություն Բարի օր 

Մուտիլովկաներ մի արեք. Ծառուկյանը՝ լրագրողներին

Այսօր՝ հունիսի 4-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի մասին, հայտարարեց, որ իրենք  վաղուց կողմ են եղել, առաջարկել են բացել նման հանձնաժողով:

Նշենք, որ հանձնաժողովն այսօր սկսել է իր աշխատանքները:

Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին, ով ազատություն էր պահանջել Ռոբերտ Քոչարյանի համար, Ծառուկյանը նշել է, որ բոլորն էլ մարդ են, կարծիք ասելու իրավունք ունեն:

Ավելի վաղ Ծառուկյանն ասել էր, որ խմբակցության նիստ է հրավիրել, բոլորին զգուշացվել է, որ որևիցե մեկն անհատական կարծիք ասելու իրավունք չունի. «Խմբակցություն է, խմբակցությունը պետք է քննարկի և հայտարարվի ընդհանուր որոշման մասին»:

Երբ այսօր լրագրողներն այս մասին հիշեցրեցին, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ մուտիլովկաներ պետք չէ անել. «Ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն ասել, բայց եթե հարց կա, որը պետք է խմբակցությունով քննարկվի, հետո ասվի, պետք է այդպես անել»:

Նույն շարքից