Հայաստան 

Սերժ Սարգսյան. Խաղաղապահների հարցն այս փուլում բանակցությունների քննարկման թեման և առարկան չէ

Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահ առաքելության իրականացում, սակայն այս փուլում դա բանակցությունների քննարկման թեման և առարկան չէ: Այդ մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

 

 

Դիտարկմանն ի պատասխան, թե վերջին օրերին ակտիվացել են խաղաղարարների տեղակայման հնարավորության մասին լուրերը, Սերժ Սարգսյանն ասել է. «Ես առաջին անգամ եմ լսում: Այո, Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահ առաքելության իրականացում, սակայն այս փուլում դա բանակցությունների քննարկման թեման և առարկան չեն»:

 

Նա նշել է, թե «Կազանյան փաստաթղթում կա այդ դրույթը, սակայն խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետևի այս փաստաթուղթը ստորագրելուն»:

 

Ըստ Սարգսյանի, ղարաբաղյան խնդրով հիմնականում զբաղվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, բայց երեք երկրների նախագահներն էլ պարբերաբար իրենց ժամանակից հատկացնում են կարգավորմանը: Անդրադառնալով եռակողմ հանդիպմանը, նախագահը նշել է, թե ՌԴ նախագահը ցանկանում էր իմանալ՝ արդյոք կողմերը ուզում են՝ խնդիրը լուծվի, և որոնք են նրանց ակնկալիքները:

 

Հարցին, թե ինչու չարձագանքեց ՀԱՊԿ-ին, Սերժ Սարգսյանը պատասխանեց, թե դրա անհրաժեշտությունը չի եղել: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն առաջիկայում կայցելի Հայաստան, և դա արդեն վերաբերմունք է:

 

Նույն շարքից