Ժամը 18:30-ին պետք է մեկնարկեր Ազգային ժողովի լրացուցիչ նիստը, սակայն փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ պետք է 5 րոպե ընդմիջում հայտարարել, քանի որ խնդիրներ կան էլեկտրականության հետ: Բարձրախոսներն աշխատում են, սակայն խափանումներ կան:
Սիմոնյանը նշեց, որ ընդմիջման իրավունք կա. «Ֆորսմաժորային իրավիճակ է, բայց առաջարկում եմ դահլիճը չլքել, մինչև տեսնենք, թե ինչ է կատարվում»: