Հայաստան 

Պուտինի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը բարձրաձայնել է նաև Լևոն Հայրապետյանի հարցը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Մոսկվայում կալանավորված Լևոն Հայրապետյանի հարցը: Այդ մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ինքը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ռուսաստանի նախագահը խոստացավ՝ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, և ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել և մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու և անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լևոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) և 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Լևոն Հայրապետյանն առողջական խնդիրներ ունի, սակայն պահվում է կալանքի տակ: 

 

Նույն շարքից