Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգյան տնտեսական ֆորումի ժամանակ մի քանի երկկողմ հանդիպում է ունենալու: Այս մասին հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Երկկողմ հանդիպումներից մեկն էլ լինելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ուշակովը նաև հայտնել է, որ Պետերբուրգում ակտիվություն է լինելու ոչ պաշտոնական հանդիպումների առումով: