Հասարակություն 

Հայաստանը պետք է նրան հանձնի Ռուսաստանին. Մարգարիտա Սիմոնյանը խոսել է Ռուսաստանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության մասին

Ռուսաստանում նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանությունից հետո ստեղծված իրավիճակը մեկնաբանել է «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Մամուլում գրում են, որ ծեծկռտուքի մասնակիցները հայեր են և որ նրանցից մեկը թաքնվել է Հայաստանում: Իմ աղբյուրները դա հաստատում են: Եթե դա այդպես է, Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հայտնաբերի նրան և փոխանցի Ռուսաստանին, ինչպես Ռուսաստանը ժամանակին Հայաստանին հանձնեց Գյումրիում հայ ընտանիքին սպանողին»,-գրել է Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում:

Սիմոնյանը նաև նշել է, որ բախտ է ունեցել ճանաչել այն ստորաբաժանման հատուկջոկատայիններին, որի ծառայող եղել է Նիկիտան ու կարող է ասել, որ նրանք մեկը մեկից լավն են:

Հիշեցնենք, որ ենթադրյալ մարդասպան Գրիգոր Օհանյանը սպանության հաջորդ օրը մեկնել է Հայաստան:

Նույն շարքից